Բանկային քարտի տեսքով լուսադիոդային լամպը տեղավորվում է դրամապանակի մեջ (լուսանկարներ)
Չինական առցանց խանութներից մեկում հայտնվել է LED Pocket Wallet կոչվող փոքրիկ լուսատու սարքը, որը բանկային քարտի տեսքով լուսադիոդային լամպ է և մոտ մեկ դոլար արժե, գրում է 3dnews.ru-ն։
Այն հատուկ է ստեղծված բանկային պլաստիկ քարտի տեսքով և չափսով, որպեսզի հեշտությամբ տեղավորվի դրամապանակի մեջ և անհրաժեշտ պահին հայտնվի ձեռքի տակ։
LED Pocket Wallet-ի երկարությունն 86մմ է, լայնությունը՝ 53մմ, իսկ հաստությունը՝ 3մմ։ Գինը 89 ցենտ է։ Լամպն աշխատում է 3 վոլտ հզորություն ունեցող մարտկոցով, որը հեշտորեն կարելի է փոխարինել նորով։
Այն արտաքինից նման է բանկային քարտի և կենտրոնում ունի լամպի ուրվագիծ, որը հրելով՝ 90 աստիճանով վեր է բարձրանում։


















