Կանադացի վարորդը տուգանվել է Apple Watch օգտագործելու համար

13:14 • 28.05.15

Կանադացի Ջեֆրի Մաքեսինը տուգանվել է ոստիկանության կողմից երթևեկության ընթացքում Apple Watch «խելացի» ժամացույց օգտագործելու համար: Իրավապահները համարել են, որ այդ սարքի օգտագործումը հավասար է ղեկին հեռախոսով զրուցելուն, ինչն արգելվում է Կանադայի օրենսդրությամբ, գրում է Russia Today-ը:

 

Վարորդը տուգանվել է 120 դոլարով, սակայն նա իր մեղքն այդպես էլ չի ընդունել:

 

Մաքեսինը մտադիր է բողոքարկել տուգանքը՝ հիմնվելով նրա վրա, որ Apple Watch-ը չի կարող դասվել բջջային հեռախոսի կատեգորիային, քանի որ չունի համապատասխան գործառույթներ:

 

«Սա շարժական սարք չէ, սա ժամացույց է: Հասկանո՞ւմ եք՝ այն իմ դաստակի վրա է»,- ասել է վարորդը:
 

Կանադացի վարորդը տուգանվել է Apple Watch օգտագործելու համար