Դադարեցվել է Դեդ Հասանի սպանության քննությունը
Դեդ Հասան մականունով հայտնի քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի սպանության գործով հետաքննությունը դադարեցվել է:
BBC-ի փոխանցմամբ` ռուսաստանյան ԶԼՄ-ների տվյալներով` նման որոշում է կայացվել այն բանի նկատառումով, որ սպանությունից երկու տարի անց քննիչները արդյունքների հասնել չեն կարողացել:
Սակայն միևնույն ժամանակ՝ հետաքննության դադարեցումը ամենևին չի նշանակում, թե մարդասպաններին դադարելու են փնտրել: Գործը կվերսկսվի այն դեպքում, եթե գործով նշանակալի տեղեկատվություն ստացվի:
Միևնույն ժամանակ, ըստ «Ռոսբալթի», քրեական շրջանակներում արդեն պարզել են, թե ովքեր են իրականացրել Դեդ Հասանի սպանությունը: Ուսոյանի հետնորդ Զախարի Քալաշովը, որը հայտնի է Շարկո Մոլոդոյ մականունով, հայտարարել էր, որ իրագործողներին պատասխանատվության կենթարկեն, սակայն նա անուններ չէր նշել:
Ասլան Ուսոյանը գնդակահարվել էր 2013-ի հունվարին՝ Մոսկվայի կենտրոնում: Դրանից երկու տարի առաջ ևս նրա դեմ մահափորձ էր կատարվել: Երկու դեպքում էլ մարդասպանը կիրառել է անաղմուկ դիպուկահար զենք:










