Կանաչ հյութ, որ կօգնի ձերբազատվել գլխացավից մեկ րոպեում

19:44 • 28.05.15

Գլխացավերն ու միգրենը հաճախակի անտանելի են դառնում: Խիստ գլխացավերից տառապող մարդիկ մշտապես որևէ լուծում և ցավազրկող միջոց են փնտրում, սակայն միշտ չի հաջողվում ցավը հաղթահարել բնական միջոցների օգնությամբ: Top Healthy Life-ը նման խնդիրների համար բնական լուծում է առաջակում: Համեղ կանաչ հյութը կօգնի արագ ձերբազատվել գլխացավից, հաճախ՝ մեկ րոպեում:


Գլխացավի առաջացման հիմնական պատճառը լարվածությունն է: Թեև կան շատ այլ գործոններ, որ կարող են գլխացավի առաջացման պատճառ դառնալ, օրինակ` վատ դիրքը, թույլ սննդակարգը, էմոցիոնալ լարվածությունը կամ շրջակա տոքսինները:


Կանաչ հյութը կօգնի վերացնել գլխացավի հիմնական պատճառը: Այն հարուստ է կալցիումով և մագնեզիումով` ամենաարդյունավետ հանքանյութերով, որոնք անհրաժեշտ են գլխացավերը կանխելու և վերացնելու համար: Այն արագ ազդեցություն է գործում, քանի որ բաղադրիչները հեղուկ վիճակում ընդունելիս դրանք արագ են հասնում արյունատար անոթներին:
Անհրաժեշտ բաղադրիչները`


Նեխուրի 5 ցողուն,


1 լայմ,


1 վարունգ,


3-4 բաժակ սպանախի և ռուկոլայի տերևներ,


Կոճապղպեղ` 2 սմ


1 բաժակ մաղադանոս,


2 խնձոր:


Պատրաստման եղանակը`


Բլենդերով հարել բոլոր բաղադրիչները, և խմիչքը պատրաստ է: Ըմպեք այն թարմ վիճակում` առավելագույն օգտակարություն ստանալու համար:


  

Կանաչ հյութ, որ կօգնի ձերբազատվել գլխացավից մեկ րոպեում