Հայտնի է դարձել մարդկության պատմության առաջին սպանությունը, դրա մանրամասները

19:33 • 28.05.15

Իսպանացի գիտնականները 430 հազար տարվա վաղեմության գանգի փշուրներ են հայտնաբերել, որոնք բութ գործիքով դիտավորյալ հասցված տրավմայի հետքեր են կրում:

 

«Գազետա» - ն հայտնում է, որ այս գտածոն, ըստ գիտնականների, պատմում է մարդկության պատմության մեջ առաջին ամենահին սպանության պատմությունը:  

 

52 մասի բաժանված գանգը, որ այժմ պահվում է 17 համարի տակ, հայտնաբերվել է Սիրեա դե Ատապուերկայի համալիրում: Սա աշխարհում ամենախոշոր գերեզմանատեղին է, որտեղ «հոմո սապիենսին» նախորդած մարդկանց տեսակների ոսկորներ են պահվում: Տեղանքն իրենից ներկայացնում է քարանձավ, որտեղ կարելի է մուտք գործել միայն նեղ ուղղահայաց անցքով: Գիտնականները ենթադրում են, որ այս քարանձավը կարող էր գերեզմանատան գործառույթ ունենալ հնում

 

Գանգը մի քանի քրեաբանական հետազոտությունների ներկայացնելուց հետո պարզել են, որ զոհին հարվածներ են հասցվել անգամ նրա մահից հետո: Հարվածները հասցվել են միևնույն գործիքով՝ տարբեր անկյունների տակ, ինչը ևս մատնացույց է անում կանխամտածված սպանություն: 

Հնէաբաններն ասում են, որ նախկինում հայտնաբերվել են ոսկորներ` վերքերի և մարդակերության հետքերով, սակայն սա առաջին նման հայտնագործությունն է, որը բռնի մահվան հետքերով է: Իսկ այն, որ այս ոսկորներն ու պատմությունը մոտ կես միլիոն տարվա պատմություն ունեն, ցույց են տալիս, որ մարդիկ իրենց նմաններին սպանել են պատմության ամբողջ ընթացքում:

 

 

Հայտնի է դարձել մարդկության պատմության առաջին սպանությունը, դրա մանրամասները