Ռուսաստանում ձերբակալվել է PayPal-ի ավելի քան 600.000 գաղտնաբառ գողացած հաքերը
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Կրասնոյարսկի երկրամասի վարչության աշխատակիցները ձերբակալել են 27-ամյա հաքերի, ով PayPal էլեկտրոնային վճարման համակարգի հաշիվների ավելի քան 600.000 գաղտնաբառ է գողացել, գրում է ТАСС գործակալությունը։
«Ներկա պահին նա ձերբակալված է»,-ասել է ԱԴԾ-ի ներկայացուցիչ Մարինա Մոիսեևան։
Նրա խոսքով՝ ձերբակալվածի դեմ հարուցվել է քրեական գործ՝ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ձեռք բերելու և հրապարակելու համար։
ԱԴԾ-ից հայտնել են նաև, որ հաքերն ավելի քան երկու տարի առաջ մի քանի վեբկայք է բացել, որոնց օգնությամբ ստացել է օգտատերերի PayPal հաշիվների գաղտնաբառերը և դրանք հետագայում վաճառել։











