Lenovo–ն սմարթ-ժամացույց է ներկայացրել` տեղեկությունների պաշտպանության նոր մակարդակով

21:12 • 28.05.15

Պեկինում անցկացվող TechWorld  համաժողովի շրջանակներում Lenovo  չինական ընկերությունը ներկայացրել է երկու էկրանով սմարթ-ժամացույցների հաջորդ սերնդի նախատիպը:


Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Android Central-ին հղումով, ժամացույցի նախատիպն ստացել է Magic View անվանումը և նման սարքավորումներից առանձնանում է երկրորդ էկրանի առկայությամբ:  Արտաքին տեսքը հիմնականում նման է Moto 360 մոդելին:


Ծրագրավորողների մտահղացմամբ` երկրորդ էկրանը նախատեսված է գաջեթի տիրոջը գաղտնի տեղեկությունը ցույց տալու համար, որը նա ցանկանում է մյուսներից գաղտնի պահել:


Magic View-ն դեռևս կոնցեպտային գաղափարի մարմնավորում է, այնպես ո՝ նման ժամացույցների սերիական արտադրության մասին  Lenovo-ն ներկա պահին որևէ տեղեկություն չի հաղորդում:

 

Lenovo–ն սմարթ-ժամացույց է ներկայացրել` տեղեկությունների պաշտպանության նոր մակարդակով