Եկատերինբուրգում շների թաթերի համար պրոթեզներ են պատրաստել
Եկատերինբուրգի (ՌԴ) օրթոպեդիկ պրոթեզավորման գործարանը պրոթեզներ է արտադրել՝ նախատեսված շների համար, գրում է rg.ru-ն։
Առաջին պրոթեզներն արդեն ստացել են դրանց կարիքն ունեցող մի քանի շներ։
Այդ տիպի պրոթեզները դեռևս չեն արտադրվում մեծ քանակով, քանի որ մասնագետները համոզված չեն, թե որքան պահանջարկ կունենա իրենց արտադրանքը։
«Ներկայում պրոթեզավորման կարիք ունեցող կենդանիների մասին հոգ տանող անասնաբուժական կլինիկաների մասնագետները և գործարանի աշխատակիցները միասին հանդիպումներ են անցկացնում։ Մեր նպատակն է պարզել՝ կա՞ արդյոք պրոթեզների արտադրություն սկսելու կարիք»,- պատմել է օրթոպեդիկ պրոթեզավորման գործարանի պլանավորման և տնտեսական բաժնի ղեկավար Լիդիա Կոշյեևան։










