Microsoft ընկերությունը կարող է Windows 10 օպերացիոն համակարգը թողարկել այս տարվա հուլիսին
Microsoft ընկերությունը կարող է իր Windows 10 նոր օպերացիոն համակարգը թողարկել 2015-ի հուլիսին: Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` օպերացիոն համակարգի թողարկման ժամկետների մասին տեղեկությունը Twitter-ում հրապարակել է WZor օգտատերը, որը հայտնի է ընկերության համակարգերի մասին վաղաժամ տեղեկություններով:
Այս տեղեկությունը հաստատում է ավելի վաղ հայտնված տվյալները, որոնց համաձայն` օպերացիոն համակարգը կհայտնվի ամռան կեսերին: Ապրիլին այս մասին հայտարարել էր AMD չիպերի արտադրության բաժնի ղեկավար Լիզա Սուն:
Windows 10 համակարգը հասանելի կլինի 7 տարբեր տարբերակներով: Նոր օպերացիոն համակարգը տեղադրել կարող են Windows 7 և Windows 8/8.1 օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչների օգտատերերը:










