Twerk, WTF, photobomb և meme բառերն ընդգրկվել են Merriam-Webster անգլերենի բառարանում
Անգլերենի Merriam-Webster բառարանի ամբողջական տարբերակում ներառվել է 1.700 նոր բառ, այդ թվում՝ twerk, WTF, photobomb և meme։ Բառարանի հեղինակների խոսքով՝ այդ արտահայտություններն արդեն ամենօրյա գործածության մեջ են մտել, փոխանցում է Лента-ն։
Twerk գոյականը նշանակում է ցնցվող ազդրերով և հետույքով պար։ WTF հապավումն արդեն օգտագործվում է մամուլում, մասնավորապես՝ այնպիսի թերթերում, ինչպես The Wall Street Journal և National Review։
Photobomb բայը նշանակում է լուսանկարվելու պահին ինչ-որ մեկի կամ ինչ-որ մի բանի անսպասելի գործողությունը կատակի տեսքով։
Meme գոյականն ունի 2 նշանակություն։ Առաջինը նշանակում է ոճ կամ պահվածք, որը տարածվում է որոշակի մշակույթի անդամների միջև։ Երկրորդը նշանակում է ուշադրություն գրավող և սոցկայքերում արագ տարածվող օբյեկտ։
Բացի նոր բառերից, բառարանը համալրվել է նաև մոտ 700 բառահոդվածներով և ավելացել են բառերի օգտագործման 2.300 նոր օրինակներ։










