Google Photos. Google-ը ներկայացրել է իր ֆոտոծառայությունը

11:06 • 29.05.15

Ամերիկյան Google ինտերնետային հսկան ներկայացրել է սեփական ֆոտոծառայությունը, որը, ինչպես սպասվում է, կմրցակցի Instagram հայտնի ծառայության հետ, գրում է Interfax.ru-ն:

 

Ինչպես նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում, Google Photos-ի ստեղծման ժամանակ առաջնահերթ է եղել օգտատերերին ցանկացած սարքից մեկ վայրում լուսանկարներ պահելու և դրանք արագ տեսակավորելու հնարավորություն ընձեռելը։

 

Բացի այդ՝ նախատեսվում է, որ նոր ծառայությունը թույլ կտա ավելի արդյունավետ փնտրել օգտատիրոջն անհրաժեշտ լուսանկարը: Դրա համար Google-ը պատրաստվում է օգտագործել դեմքերի ճանաչման տեխնոլոգիան, որը թույլ կտա գտնել մարդու լուսանկարներն անգամ այն դեպքում, երբ նա նշված չէ լուսանկարի վրա:

 

Google Photos հնարավոր կլինի մուտք գործել ցանկացած սարքից: Ընդ որում՝ ընկերությունը խոստանում է լուսանկարների պահպանման անսահմանափակ ծավալ:

Google Photos. Google-ը ներկայացրել է իր ֆոտոծառայությունը