Yunbike X1 ծալովի էլեկտրասկուտերը սմարթֆոնին միանալու հնարավորություն ունի (լուսանկարներ)
Այս տարվա հուլիսին չինական Yunmake ընկերությունը սկսելու է էլեկտրականությամբ աշխատող Yunbike X1 սկուտերների վաճառքը, գրում է 3dnews.ru-ն։
Փոխադրամիջոցն ունի այնպիսի կառուցվածք, որը թույլ է տալիս այն ծալել և հարմարավետ կերպով տեղափոխել դրա համար նախատեսված ակներով պայուսակում։
Այն կշռում է մոտ 16 կգ՝ մարտկոցների հետ միասին, և նախատեսված է մեկ ուղևորի համար։
Էլեկտրասկուտերը կարող է մեկ անգամ լիցքավորվելուց հետո անցնել 25 կմ տարածություն։ Yunbike X1-ի առավելագույն արագությունը 25 կմ/ժ է։
Փոխադրամիջոցը հնարավորություն ունի նաև միանալու վարորդի սմարթֆոնին կամ պլանշետին, որոնց կարող է փոխանցել տեղեկություններ սկուտերի արագության, լիցքավորման ժամանակի և այլ տեխնիկական հարցերի վերաբերյալ։
Սկուտերի արժեքի մասին հայտնի կդառնա վաճառքի մեկնարկից առաջ։













