Խնձորի սիդրի օգտակար հատկությունները անքնության, գլխացավի և ջերմության դեմ
Խնձորը կարող է բավականին օգտակար լինել որոշ հիվանդությունների բուժման ժամանակ: Մի շարք հայտնի ժողովրդական բժիշկներ խորհուրդ են տալիս խնձորը ներառել առօրյա սննդակարգում:
Ինչպես գրում է tophealthylife.com-ը` նրանք մի շարք բաղադրատոմսեր են առաջարկում խնձորի օգտակար հատկություններից առավելագույնս օգտնվելու համար: Նրանց խոսքով` խնձորի օգտագործումը պարտադիր է, քանի որ նրա սննդային արժեքն ու օգտակար հատկություններն այն կարևոր են դարձնում, ինչպես սնունդը կամ դեղորայքը:
1. Խնձորի սիդր (խնձորի օղի) օգտակար է անքնության, գլխացավի, ջերմության դեմ: Այս խնդիրների դեպքում այն պետք է օգտագործել 3-4 օր` օրական երկու անգամ` առավոտյան և կեսօրին: Սիդրը պատրաստելու համար անհրաժեշտ կլինեն հասած խնձորներ, որոնք անհրաժեշտ է կտրատել բարակ շերտերի և չորացնել: Այնուհետև աղալ և վերածել փոշու: Ստացված փոշուց ըմպելիքը պատրաստելու համար պետք է այն խառնել ջրում, և սիդրը պատրաստ կլինի:
2. Խնձորի հյութին շաքար և համեմունքներ ավելացրեք: Ստացված խառնուրդից ըմպեք մեկ թեյի գդալից՝ օրական երեք անգամ` թեթևացնելու հազն ու կրծքավանդակի ցավը:
3. Խնձորի սիդրը, հատկապես՝ տնային պայմաններում պատրաստվածը, որը զուրկ է ալկոհոլից, խորհուրդ է տրվում ըմպել ողջ ձմռան ընթացքում: Այն բուժում է բազմաթիվ արտաքին և ներքին բորբոքումներ, մաքրում է արյունը:










