Ժամանակակից աշխարհում հզոր համաճարակը կարող է 33 մլն մարդ սպանել. Բիլ Գեյթս

09:14 • 29.05.15

Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության նախկին ղեկավար Բիլ Գեյթսը Vox հանդեսի հետ զրույցում նշել է, որ ժամանակակից մարդկության գոյության համար ամենալուրջ վտանգներից մեկն ինֆեկցիոն համաճարակն է:



Ինչպես նշում է ria.ru-ն, միլիարդատիրոջ խոսքով՝ համաճարակները հիմնականում նույնքան ավերիչ ազդեցություն են ունենում, որքան պատերազմները:



Գեյթսը վերհիշել է 20-րդ դարի գլխավոր համաճարակներից մեկը` իսպանական գրիպը, որը խլել է 50 մլն մարդու կյանք: Գեյթսի կարծիքով, եթե իսպանական գրիպը կամ դրա նման որևէ այլ համաճարակ  տարածվեր ներկայիս աշխարհում, ապա այն ընդամենը 250 օրում կսպաներ 33 մլն մարդու:

 

Միլիարդատերը հանգել է այն եզրակացությանը, որ ժամանակակից աշխարհում ստեղծվել է մարդկության պատմության մեջ ամենավտանգավոր միջավայրը համաճարակների տարածման համար: Դրա գլխավոր պատճառն այն է, որ հիմա մարդիկ անհամեմատ ավելի արագ ու անարգել են տեղաշարժվում աշխարհով մեկ, քան իսպանական գրիպի համաճարակի ժամանակ` 1918-1919թթ.:

Ժամանակակից աշխարհում հզոր համաճարակը կարող է 33 մլն մարդ սպանել. Բիլ Գեյթս