Հյութ` 3 օրում լյարդը թունավոր նյութերից մաքրելու և ավելորդ քաշից ձերբազատվելու համար

20:39 • 29.05.15

Այս բուժիչ ըմպելիքն օգտագործելով՝ կմաքրեք լյարդն ու կձերբազատվեք ավելորդ քաշից` առանց հավելյալ ջանքերի:


Երբ օրգանիզմը լցվում է թունավոր նյութերով, լյարդը ի վիճակի չի լինում սովորականի պես  կատարել իր գործառույթները: Դա էլ այն հիմնական պատճառներից մեկն է, որն ստիպում է օրգանիզմին՝ ավելորդ քաշ հավաքել: Լյարդի գործառույթները չկարգավորելու դեպքում ավելորդ քաշից ձերբազատվելու ցանկացած փորձ կարող է անհաջողությամբ ավարտվել: Այս պարագայում   healthyfoodteam.com-ը խորհուրդ է տալիս հետևյալ բաղադրատոմսով պատրաստված հյութն ըմպել 3 օր և մաքրել լյարդը թունավոր նյութերից:


Հյութն անհրաժեշտ է ըմպել 3 օր` օրական 3 անգամ: Այս երեք օրվա ընթացքում պետք չէ ծանր կերակուրներ ուտել: Փոխարենը՝ սնվեք թեթև սննդարար ուտելիքներով, ինչը կնպաստի լյարդի  մաքրմանը:


Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է.


3 կիտրոն,


1 բաժակ կտրատած մաղադանոս,


5 նեխուրի ցողուն,


6 բաժակ ջուր:


Անհրաժեշտ է հարել կիտրոնի հյութը, մաղադանոսը և նեխուրը միասին` բլենդերում, ապա մի փոքր ջուր ավելացնել և կրկին հարել: Օրական ըմպեք 2 բաժակ` 3 անգամից` ուտելուց առաջ: Կարող եք կրկնել գործընթացը 7-10 օր հետո:


 

Հյութ` 3 օրում լյարդը թունավոր նյութերից մաքրելու և ավելորդ քաշից ձերբազատվելու համար