Գյուլը Twitter սոցցանցում «unfollow» է արել Էրդողանին

13:42 • 29.05.15

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը Twitter սոցցանցում դադարել է հետևել երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականի կայքը, պարզվել է, որ Գյուլն Էրդողանին հանել է իր «ընկերների» ցանկից։

 

Միջադեպը սոցցանցի թուրք օգտատերերի զվարճանքի պատճառն է դարձել։

 

Թուրքական լրատվամիջոցները հիշեցնում են, որ Էրդողանի ու Գյուլի հարաբերությունները Գյուլի նախագահության ավարտից հետո լարվել էին, և նրանք հաճախ էին միմյանց հասցեին տարբեր երկիմաստ հայտարարություններ հնչեցնում։

Գյուլը Twitter սոցցանցում «unfollow» է արել Էրդողանին