YouTube-ի 10-ամյակին նվիրված տեսանյութը մեկ օրում ավելի քան 2,5 միլիոն դիտում է ունեցել (տեսանյութ)
Տասնամյակի առիթով YouTube տեսածառայությունը թողարկել է The A-Z of YouTube տեսանյութը, որտեղ ի մի են բերվել ծառայության գոյության ողջ ընթացքում բոլոր թրենդները: Տեսանյութը հայտնվել է YouTube Spotlight պաշտոնական էջում և առաջին օրվա ընթացքում դիտվել 2,8 միլիոն անգամ, հայտնում է lenta.ru-ն։
Ընդհանուր առմամբ՝ «մեկտեղվել» են 75 ամենահայտնի տեսանյութերը, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել 18 ոճի՝ կենդանիներ, սիրողական քավեր-ձայնագրություններ, մեմեր, նորություններ, Gangnam Style և այլն: Մասնակիցների ամբողջական ցանկը հրապարակվել է YouTube-ում տեսանյութի էջում:
Տեսանյութն ավարտվում է YouTube-ում հրապարակված առաջին՝ «Ես կենդանաբանական այգում» տեսանյութով, որը մինչ այժմ հասանելի է և 10 տարվա ընթացքում դիտվել է 24 միլիոն անգամ:
YouTube-ում ամենաշատ դիտված տեսանյութը դարձել է Gangnam Style-ը, որը հավաքել է ավելի քան 2,3 միլիարդ դիտում 2012 թվականի հուլիսից մինչև 2015 թվականի մայիսը:










