Forbes-ը Ջեսիկա Ալբային ԱՄՆ-ի ամենահարուստ կանանցից մեկն է անվանել (լուսանկար)
Հեղինակավոր Forbes ամսագիրը Ջեսիկա Ալբային անվանել է ԱՄՆ ամենահարուստ բիզնես-կանանցից մեկը: Ամսագրի նոր համարը լույս է տեսել շապիկին դերասանուհու լուսանկարով և հետևյալ վերնագրով. «Ամերիկայի ամենահարուստ կինը, ով ստեղծել է սեփական ընկերությունը»: Այս մասին գրում է korrespondent.net-ը:
Ալբան ոչ միայն հայտնի դերասանուհի է, այլև՝ հաջողակ ձեռնարկատեր: 2012 թվականին նա հիմնել է Honest Company էկոլոգիական ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերությունը: Գոյության առաջին իսկ տարում այն ավելի քան 10 միլիոն դոլարի եկամուտ է ունեցել:
2015 թվականին Honest Company-ի շահույթն աճել է մինչև 250 միլիոն: Այսօրվա դրությամբ Ջեսիկա Ալբայի նախագիծը գնահատվում է միլիարդ դոլար և շարունակում է ակտիվ զարգանալ: Forbes-ի տվյալներով՝ աստղի կարողությունը կազմում է 200 միլիոն դոլար:











