GM-ն և Subaru-ն անվտանգության բարձիկների խնդրի պատճառով 435.000 մեքենա են հետ կանչում

12:18 • 30.05.15

General Motors և Subaru ավտոարտադրողները հետ են կանչում 435 հազար ավտոմեքենա՝ անվտանգության բարձիկների պայթելու սպառնալիքի պատճառով, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

GM -ն հետ է կանչում 2007 և 2008 թվականների արտադրության 375 հազար ավտոմեքենա՝ անվտանգության բարձիկները փոխելու համար։

 

Subaru-ի հետ կանչած 60 հազար մեքենաների թվում են 2004 և 2005 թվականների արտադրության  Impreza և 2005 թվականի արտադրության Saab 9-2X մեքենաները, որոնք արտադրվել են Subaru-ի գործարաններում։
 

GM-ն և Subaru-ն անվտանգության բարձիկների խնդրի պատճառով 435.000 մեքենա են հետ կանչում