ԱՄՆ-ն Հս. Կորեայի միջուկային ծրագրի դեմ անհաջող համակարգչային հարձակում է իրականացրել. ԶԼՄ-ներ
2010 թվականին ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ կապված տեխնիկական կենտրոնների վրա անհաջող համակարգչային հարձակում է իրականացրել, տեղեկացնում է Reuters-ը՝ սեփական աղբյուրների վկայակոչելով։
Գործողությունը մեկնարկել է իրանական միջուկային ծրագրի դեմ Stuxnet վիրուսի հաջող գործարկումից հետո։ Վիրուսը ոչնչացրել էր ավելի քան 1000 ցենտրիֆուգ, որը զբաղվում էր ուրանի հարստացմամբ։
Գործողությունը Հյուսիսային Կորեայի դեպքում կրկնելու փորձն անհաջող է եղել։ Հատուկ ծառայությունները չեն կարողացել հասանելիություն ստանալ ԿԺԴՀ միջուկային ծրագրի գլխավոր համակարգիչներին։
Stuxnet վիրուսը վերածրագրավորվել է, այն ակտիվացել է, կոդը հանդիպել է ինտերնետ-կոդավորման՝ ստեղծված կորեերենով։
Վերջին շրջանում ԱՄՆ-ն խոստովանում է հյուսիսկորեացի ցանցահենների հաջող գործողությունների մասին։
Օրինակ՝ այս տարի նրանք հասանելիություն էին ստացել Sony ընկերության նյութերին։ Ի պատասխան Վաշինգտոնը նրանց դեմ փաստացի «պատերազմ» է հայտարարել։










