Աֆրիկայում «հերոս» առնետները հոտոտում հայտնաբերում են ականները (լուսանկարներ)
Աֆրիկայում «հերոս» առնետները ինքնազոհաբար հոտոտում և հայտնաբերում են վտանգավոր ականներ, գրում է Bored Panda-ն։
Ականներ հայտնաբերող առնետները կարող են ամբողջ աշխարհում հազարավոր մարդկանց կյանքեր փրկել՝ հոտոտելով և մատնանշելով մահացու պայթուցիկների տեղը։
Աֆրիկայում պարկավոր առնետներին ականներ հայտնաբերել է սովորեցնում APOPO կոչվող բելգիական հասարակական կազմակերպությունը, որը գործում է 1997-ից։
Վարժեցված առնետները կարող են 20 րոպեում հոտոտել 200 քմ տարածք, մինչդեռ ականազերծներին նույն չափի տարածքում՝ ականներ հայտնաբերող սարքերով պայթուցիկներ գտնելու համար անհրաժեշտ է 25 ժամ։
Հետաքրքրական է, որ նախագիծն այնքան հաջող է, որ ոչ մի առնետ դեռ չի վնասվել «ծառայության» ամբողջ ընթացքում, քանի որ ականը կարող է գործարկվել միայն 5 կգ ծանրության ներգործությունից, իսկ վարժեցված առնետների քաշը չի գերազանցում 1.5 կգ-ը։





















