2018-ին կներկայացվի Lamborghini Urus լյուքս դասի քրոսովերը (լուսանկարներ)

17:31 • 30.05.15

Audi AG գերմանական ավտոհսկային պատկանող Lamborghini ընկերությունը պաշտոնապես հայտարարել է պրեմիում դասի Urus քրոսովերի զանգվածային արտադրություն սկսելու մտադրության մասին, գրում է 3dnews.ru-ն։


Urus կոնցեպտն առաջին անգամ ներկայացվել է 2012-ին Պեկինի ավտոսրահում։ Ցուցադրական նմուշը համալրված է 600 ձիաուժ ուժային համակարգով, որն աշխատում է երկու կցորդիչներով և լիարժեք քարշակման համակարգով։


Մեքենայի արտադրությունն իրականացվելու է Իտալիայի Բոլոնյա նահանգում գտնվող գործարանում, որտեղ աշխատում է շուրջ 500 մարդ։


Ընկերությունը նոր Urus կոնցեպտից տարեկան կթողարկի 3000 օրինակ։ Մեքենայի վաճառքի գնի մասին առայժմ հայտնի չէ, սակայն  ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ այն կլինի 200-ից 250.000 դոլարի սահմաններում։

 

 

2018-ին կներկայացվի Lamborghini Urus լյուքս դասի քրոսովերը (լուսանկարներ)