Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի մարզի նահանգապետ է նշանակվել

01:25 • 30.05.15

Ուկրաինայի  էկոլոգիայի նախարար  Իգոր Շևչենկոն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնում նշանակվելու մասին: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն:


«Եվս մեկ մերիտոկրատ է նշանակվել Ուկրաինայի ղեկավար պաշտոնում: Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի մարզի նահանգապետն է»,  - ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:


INTERFAX.RU-ի փոխանցմամբ` Սաակաշվիլիին այդ պաշտոնում նշանակելու առաջարկ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ներկայացրել էր Ուկրաինայի նախարարների կաբինետը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաակաշվիլին ռուսներին առաջարկել էր հեռանալ Ղրիմից և թերակղզին փոխանցել Ուկրաինային:
 

Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի մարզի նահանգապետ է նշանակվել