Acer-ը ներկայացրել է Leap Active, Fit և Curve խելացի թևնոցները (լուսանկարներ)
Acer թայվանական խոշոր ընկերությունը որոշել է Comutex 2015 ցուցահանդեսի մեկնարկից առաջ ներկայացնել իր 3 խելացի թևնոցներ՝ Leap Active-ը, Fit-ը և Curve-ը, գրում է 3dnews.ru-ն։
Leap Fit-ը նախատեսված է ֆիզիկական վարժություններով և սպորտով զբաղվող մարդկանց համար։
Leap Active-ը նախատեսված է սոցիալական ցանցերի սիրահար երիտասարդների համար, իսկ Leap Curve-ը տարբերվում է յուրահատուկ թեքությամբ էկրանով և դուր կգա նրանց, ովքեր ցանկանում են առանձնանալ նորաձև գադջեթով։
Բոլոր երեք նորույթները կցուցադրվեն Computex 2015 նորագույն տեխնիկաներին նվիրված ցուցահանդեսին, որը կմեկնարկի հունիսի 3-ին։
Նոր խելացի թևնոցները հագեցած են զգայուն սենսորներով։ Leap Manager-ի թարմացված տարբերակը վերահսկում է օգտատիրոջ գործունեությունը և գրաֆիկ է կազմում, որը ցույց է տալիս օգտատիրոջ «առողջության ցուցանիշը»։
Բոլոր երեք թևնոցները բավականին թեթև են և ունեն գոտիները փոխելու հնարավորություն։
Liquid Leap Fit
Liquid Leap Active
Liquid Leap Curve










