«ԱվտոՎԱԶ»-ը հայտնել է, որ Lada Largus-ը ավելի ապահով է դարձել (լուսանկարներ)

16:56 • 31.05.15

Ռուսական «ԱվտոՎԱԶ» ընկերությունը հայտնել է, որ սկսել է Lada Largus և Largus Cross մոդելի մեքենաների ետնամասում կայանման տվիչներ տեղադրել, ինչն այն ավելի ապահով է դարձնում, գրում է autonews.ru-ն։

 

Նորացված մեքենաների գները սկսվում են 569.700 ռուբլուց (մոտ`10 885 դոլար)։

 

Նշվում է, որ ավտոկայանման տվիչը լիովին համապատասխանում է որակի միջազգային չափանիշներին և տեղադրվում է նաև Renault-Nissan ալյանսի մեքենաների վրա։ 

«ԱվտոՎԱԶ»-ը հայտնել է, որ Lada Largus-ը ավելի ապահով է դարձել (լուսանկարներ)