10 արտասովոր համակարգչային ստեղնաշարեր (լուսանկարներ)
Համակարգչային ստեղնաշարերի ստեղծման օրվանից այն գրեթե չի փոփոխվել, սակայն ժամանակի ընթացքում մի շարք դիզայներներ փորձել են բազմազան ձևեր ու գույներ հաղորդել դրանց, ինչպես ներկայացնում է fishki.net-ը ֆոտոշարքով։
Շուրջ 10 տարի շարունակ Քրիստոֆֆեր Շոուլզն աշխատել է առաջին կոմերցիոն գրամեքենայի ստեղնաշարի վրա, որն այժմ հայտնի է QWERTY անունով։
Տիտանից պատրաստված առաջին ստեղնաշարն ավարտին է հասցվել 1878 թվին, որից հետո ստեղնաշարը ստացել է իր դասական տեսքը։
Նման ստեղնաշարով հնարավոր է կարճ հաղոդրագրություններ ուղարկել, սակայն դրանով երկար տեքստեր տպելը դժվարին է։


Առաջին հայացքից պարզապես կարմիր ստեղնաշար է երևում. իրականում այն նախագծվել է PFU Ltd ճապոնական ընկերության կողմից և կոչվում է Happy Hacking Keyboard Professional։ Այն արժե 4400 դոլար, քանի որ պատրաստվում է վարպետի ձեռքով և պատվում է թանկարժեք Urushi կոչվող հատուկ լաքով։

44 գարեջրի տարաներից ստեղծված յուրօրինակ ստեղնաշարը պատրաստել են Բուխարեսում ՝2012-ին։ (Ռումինիա)։

Այս ստեղնաշարը համակարգչի առջև երկար անշարժ նստած մարդկանց համար է ստեղծվել։ Այն ունի 3 մետր երկարություն։

SafeType կոչվող ստեղնաշարն ի սկզբանե պատրաստվել է ձեռքերի դաստակների լարվածությունը հանելու համար։ Այն ունի հայելիներ, որպեսզի տպողը կարողանա տեսնել իր հարվածները։ Այն չունեցավ մեծ ճանաչում, սակայն շատ օգտակար դարձավ հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր դժվարանում են օգտվել դասական ստեղնաշարից։


Եթե ցանկություն կա աշխատելու և միևնույն ժամանակ սնվելու, ապա այս դիզայնով ստեղնաշարն ինտեգրված է ափսեի հետ, ինչը թույլ է տալիս ափսեն դրա կողքին դնելու փոխարեն սնվել միանգամից ստեղնաշարի վրայից։

Ապակե այս ստեղնաշարը ստեղծվել է ինժեներ Ջեյսոն Հիդինգսի կողմից։ Այն աշխատում է ինֆրակարմիր լուսադիոդներով, որը մարդու աչքի համար տեսանելի է։

King’s Assembly կոչվող ստեղնաշարն իր մեջ միավորել է խաղալու ջոստիքը, ստեղնաշարն ու մկնիկը։ Այն հավանաբար դուր կգա համակարգչային խաղերի սիրահարներին, սակայն առաջին հերթին օգտվողը պետք է կարողանա հասկանալ, թե ինչպես է սարքն աշխատում։











