Ռուսական Yota Devices-ը պլանշետ է ստեղծում

09:56 • 01.06.15

Ռուսական Yota Devices տեխնոլոգիական ընկերությունը, որը մինչ այս զբաղվում էր սմարթֆոնների արտադրությամբ, այժմ աշխատում է պլանշետի ստեղծման ուղղությամբ:



Ինչպես նշում է lenta.ru-ն, «Ռոստեխ» պետական կորպորացիայի գործադիր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հաստատել է այս տեղեկությունը` հավելելով, որ ինքն արդեն տեսել է պլանշետը:

 

Նա նաև պատմել է, որ բացի այս՝ ստեղծվել է հետաքրքիր սարք, որի վրա դրվում է հեռախոսն ու լիցքավորվում:

 

Չեմեզովը նաև անդրադարձել է YotaPhone-ի 3-րդ մոդելի թողարկման ամսաթվին` մանրամասնելով, որ դա կարող է տեղի ունենալ 2016թ. փետրվարին: Իսկ ընթացիկ տարվա վերջին կներկայացվի սմարթֆոնի առավել բյուջետային տարբերակը:

Ռուսական Yota Devices-ը պլանշետ է ստեղծում