Քաղցկեղի առաջին ախտանշանները հայտնվում են ձեռքերին
Մի շարք բրիտանացի բժշկական փորձագետների տվյալներով` հնարավոր քաղցկեղի առաջին ախտանշանները երևում են ձեռքերի վրա:
Ինչպես գրում է healthylifevision.com-ը` այս պարագայում, եթե ախտանշանները ժամանակին նկատվեն, հիվանդն հիվանդությունը հաղթահարելու առավել մեծ հնարավորություն կունենա:
Բժիշկների կարծիքով` չարաբաստիկ հիվանդությամբ տառապող անհատներն ունեն կոպիտ ձեռքեր, ինչպես նաև՝ փորի փքվածություն, երբեմն նաև ավելորդ քաշի ձեռքբերում:
Տարբերությունները թեև նկատելի են, ուշադրության չեն արժանանում: Փորձագետները պնդում են, որ կարևոր է լրջորեն հասկանալ այդ ախտանիշերը, քանի որ դրանք հուշում են օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների մասին:










