Google-ը թեմատիկ դուդլով է նշել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը

11:13 • 01.06.15

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության համանուն որոնողական համակարգը պարբերաբար իր ինքնատիպ դուդլների միջոցով անդրադառնում է միջազգային տոներին:

 

Այս անգամ ընկերության դուդլը նվիրված է աշխարհի ամենահին միջազգային տոներից մեկին` հունիսի 1-ին նշվող Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, տոնը հռչակվել է 1925թ.` երեխաների բարեկեցության հարցերին նվիրված ժնևյան համաշխարհային համաժողովի շրջանակում:

 

Աղբյուրը հավելում է, որ նոյեմբերի 20-ին նշվում է նմանատիպ մեկ այլ տոն` Երեխայի համաշխարհային օրը, որը 1954թ. սահմանվել է ՄԱԿ-ի կողմից:

Google-ը թեմատիկ դուդլով է նշել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը