Audi-ի ամենակոմպակտ մոդելը կներկայացվի 2016-ին
Audi ավտոարտադրող ընկերությունը սկսել է նոր քաղաքային կոմպակտ մեքենայի մշակումը: Ինչպես գրում է Euromag-ը` Planet Today-ին հղումով, այն շուկայում կմրցակցի Fiat 500–ի և Mini Cooper-ի հետ:
Սկզբնական շրջանում կստեղծվի մոդելի կոնցեպտը, իսկ հաջորդ տարի մեքենան արդեն կցուցադրվի հանրությանը: Ընկերության աշխատակիցների տվյալներով` նոր մոդելը կկառուցվի MQB-ի թարմացված տարբերակի հիման վրա:
Մեքենան կարող է համալրվել բենզինով կամ դիզելով աշխատող շարժիչով, որի հզորությունը կկազմի 110 կամ 100 ձիաուժ: Ընկերության ծրագրերի մեջ մտնում է մոդելի` էլեկտրական շարժիչով տարբերակն ստեղծելը, որը 80 ձիաուժ հզորություն կարտադրի և կկարողանա 200 կմ տարածություն անցնել մեկ լիցքավորմամբ: Սակայն այս տարբերակը 2020-ից շուտ պատրաստ չի լինի:
Մոդելը կներկայանա հեթչբեքի տեսքով և կունենա երեք կամ հինգ դուռ: Հիբրիդային սարքավորումները Եվրոպայում գնալով ավելի շատ են տարածվում, ինչը թույլ է տալիս պահպանել էկոլոգիական չափանիշները:










