Ֆրանսիայի նախագահը ստիպված է եղել «վերամիավորվել» իր նախկին կնոջ հետ` կարևոր հանդիպման համար. լուսանկարներ

23:14 • 02.06.15

Ֆրասնիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստիպված է եղել իր նախկին կնոջ ու երեխաների մոր ընկերակցությունը խնդրել Իսպանիայի թագավորական զույգի հետ պաշտոնական հանդիպմանը:

 

Daily Mail-ի փախանցմամբ` Օլանդը նախկինին` Սեգոլեն Ռուայալին, դիմել  ստիպված է եղել այն բանից հետո, երբ պարզվել է, որ Ֆրանսիայի վարչապետն ու արտգործնախարարը չեն կարողանալու ներկա գտնվել հանդիպմանը: Ռուայալը այս հանդիպմանը հանդես է եկել որպես Ֆրանսիայի «առաջին տիկին»: Ահա՝ այսպես Ֆրանսիայի նախագահի անձնական բարդ կյանքը զգացնել է տվել իրեն: 

 

Օլանդն ու Ռուայալը 4 երեխա ունեն:Նրանք միասին են եղել 1970-ականներից և բաժանվել 2007-ին, երբ Օլանդի կյանքում նոր կին էր հայտնվել` Վալերի Տրիերվեյլերը: Աղբյուրը նշում է, որ վերջինիս ևս Օլանդը դավաճանել է և այժմ էլ դերասանուհի Ժուլի Գայեի հետ է կապված:

 

Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդի և Լետիսիա թագուհու հետ հանդիպումը Փարիզում, չնայած բոլոր ներքին կրքերին, հանգիստ է անցել:

 

Ֆրանսիայի նախագահը ստիպված է եղել «վերամիավորվել» իր նախկին կնոջ հետ` կարևոր հանդիպման համար. լուսանկարներ