Volkswagen-ը ներկայացրել է ամենատնտեսող Golf մոդելը` բենզինային շարժիչով

19:23 • 02.06.15

Volkswagen գերմանական ընկերությունը ներկայացրել է նորագույն Gold TSI BlueMotion  հեթչբեքը:

 

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` AutoExpress-ին հղումով, նորագույն մոդելը համալրված է 1 լիտր ծավալային TSI  բենզինային շարժիչով, որը 115 ձիաուժ հզորություն է զարգացնում` աշխատելով վեց աստիճան մեխանիկական փոխանցման տուփով կամ յոթ աստիճան DSG-ով:


Ընկերության ներկայացուցիչների խոսքով` նոր հեթչբեքը կդառնա ամենատնտեսողներից մեկը Golf-ի սերիական մոդելների շարքում:


Gold TSI BlueMotion մոդելը 100 կմ/ժամը զարգացնում է 9.7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 204 կմ/ժամ: Volkswagen-ի նոր հեթչբեքի վառելիքի ծախսը 100 կմ ճամանապարհ անցնելիս կազմում է 4.3 լիտր:


Եվրոպայում նորույթի մեկնարկային արժեքն է 20 450 եվրո: 


Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունը ներկայացրել էր նոր տնտեսող հիբրիդային  Passat-ը:

 

Volkswagen-ը ներկայացրել է ամենատնտեսող Golf մոդելը` բենզինային շարժիչով