Հունաստանի իշխանությունները «Թուրքական հոսք» գազատարի հունական հատվածը 2 մլրդ դոլար են գնահատում

00:52 • 02.06.15

Հունաստանի էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսը  հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազատարի հունական հատվածի արժեքը մոտավորապես կազմում է 2 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` ТАСС-ին հղումով:


«Հունական ընկերությունների համար շինարարության և գազատարի հետագա շահագորման հարցերով հաջորդ փուլը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Հիմա մենք արդեն գիտենք, որ այդ հարցով զբաղվելու է հունական պետական ընկերությունը:  Բացի այդ, ֆինանսավորման հարցն արդեն  որոշված է», - պարզաբանել  է պաշտոնյան:

 

Նա նաև նշել է, որ տվյալ նախագիծը առնվազն 20 000 նոր աշխատատեղի հնարավորություն կստեղծի Հունաստանում: «Այս ամենը կլինի ի շահ Հունաստանի ժողովրդի», - ասել է Լաֆազանիսը:



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը և Հունաստանը ծրագրում են գազատարի կառուցումը:


 

Հունաստանի իշխանությունները «Թուրքական հոսք» գազատարի հունական հատվածը 2 մլրդ դոլար են գնահատում