Հալվեն և կոկոսի յուղը` մաշկի երիտասարդացման և բշտիկների բուժման բնական միջոցներ
Ամերիկյան մաշկաբանության ակադեմիան վիճակագրություն է ներկայացրել, որի համաձայն` բշտիկը մաշկի ամենատարածված խնդիրն է ԱՄՆ-ում, և այն իր ազդեցությունն ունի 40-50 մլն մարդու կյանքի վրա:
Ինչպես գրում է healthyfoodhouse.com-ը` դեղագործական շուկայում առկա տարատեսակ ու հատկապես թանկարժեղ դեղամիջոցների փոխարեն, որոնք նաև հագեցած են արհեստական և գրգռիչ քիմիական նյութերով, կարելի է բշտիկների դեմ պայքարել բնական եղանակով: Բնությունը հիանալի լուծում է առաջարկում այս խնդրի համար` հալվեի և կոկոսի յուղի տեսքով: Այս համակցությունը բավականին արդյունավետ է բուժման հարցում և կողմնակի հետևանքներ չի գործում:
Հալվե (ալոե)
Հալվեն կիրառվում է մաշկը հանգստացնող, բուժող և երիտասարդացնող հատկության համար: Այն բնական դեղամիջոց է հանդիսանում նաև էկզեմայի և փսորիազի բուժման համար: Մաշկաբանական բուժումների մասին ամսագիրը հրապարակել է հետազոտության արդյունքները, որոնց համաձայն` հալվեն ամենաարդյունավետ միջոցն է բոլոր տեսակի բշտիկների վերացման համար:
Բշտիկներից ձերբազատվելու համար անհրաժեշտ է հալվեի հյութը քսել վնասված մաշկին ամեն օր: Այն կվերացնի մաշկի կարմրածությունը, այտուցն ու բորբոքումը:
Կոկոսի յուղ
Ինչպես և հալվեն՝ կոկոսի յուղը հայտնի է մաշկի համար օգտակար հատկանիշներով: Այն օգտագործվում է որպես հակատարիքային կամ երիտասարդացնող ու խոնավեցնող քսուք: Այն հարմար է մերսման համար: Կոկոսի յուղը արդյունավետ է բշտիկների, թարախային վերքերի և ցանի բուժման ժամանակ:










