ԱՄՆ-ում Apple-ի դատակենտրոնում քիմիկատների արտահոսքի պատճառով 5 մարդ է հոսպիտալացվել
Apple ընկերության տվյալների մշակման կենտրոնում քիմիական արտահոսքից հետո հինգ աշխատակից է հոսպիտալացվել, գրում է gazeta.ru-ն:
Apple-ի դատակենտրոնը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում՝ Google-ի և Facebook-ի հարևանությամբ:
Ինչպես հաղորդվում է՝ շենքում տեղի է ունեցել քլորինի արտահոսք: Աշխատակիցները բողոքել են գլխապտույտից և տկարությունից:
Ինչպես ասված է Apple-ի հաղորդագրության մեջ, նյութը հնարավոր է՝ արտահոսել է սառեցման համակարգի մաքրման ժամանակ:
Apple-ի դատակենտրոնը, որտեղ տեղի է ունեցել արտահոսքը, սպասարկում է այնպիսի ծառայություններ, ինչպիսին են iMessages-ը, iTunes-ը:










