Apple-ի երաժշտական ծառայությունն ամսական 10 դոլար կարժենա

15:08 • 02.06.15

Apple ընկերությունը պատրաստվում է սեփական հոսքային երաժշտական ծառայությունը թողարկել, որը կարժենա ամսական 10 դոլար, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Ծառայությունը կմրցակցի առաջին հերթին Spotify-ի հետ: Ծառայության պաշտոնական մեկնարկի մասին կարող է հայտարարվել WWDC  համաժողովի ժամանակ, որը սկսվելու է հունիսի 8-ին: Սակայն ընկերությունը դեռ չի ավարտել գործարքն այնպիսի խոշոր ձայնագրման ընկերությունների հետ, ինչպիսիք են Universal Music Group-ը, Sony Music Entertainment-ը և Warmer Music Group-ը:

 

Բացի վճարովի բաժանորդագրությունից՝ Apple-ը կտրամադրի նաև անվճար երաժշտություն լսելու հնարավորություն, սակայն այդ դեպքում օգտատիրոջը հասանելի երգերի քանակը չափազանց քիչ կլինի:

Apple-ի երաժշտական ծառայությունն ամսական 10 դոլար կարժենա