Անգլիայում «Աստղային պատերազմներ» ֆիլմի ոճով վերելակ են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Անգլիայի Չեշիր կոմսությունում «Աստղային պատերազմներ» ֆիլմի ոճով կառուցված վերելակը նախատեսված է երկհարկանի առանձնատների համար, որով կարելի է հեշտությամբ մի հարկից մյուսը բարձրանալ առանց աստիճաններից օգտվելու, գրում է Daily Mail-ը։
Lifestyle կոչվող վերելակը ստեղծել է Terry Lifts ընկերությունը, այն ունի թափանցիկ պատեր, իսկ գինը սկսվում է 19.780 դոլարից։
Դրանով կարող է բարձրանալ երկու մարդ՝ ընդհանուր 250 կգ քաշով։
Նշվում է, որ այն հատկապես օգտակար կարող է լինել հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Վերելակն ունի նաև կաշվե սպիտակ մեկ նստատեղ և համալրված է հատուկ ցուցիչներով, որոնք կդադարեցնեն վերելակի շարժը, երբ վերելակի տակ կամ վրա ինչ-որ առարկա նկատեն։















