Չինաստանում դեմքերի ճանաչման գործառույթով բանկոմատ է հայտնվել

13:28 • 02.06.15

Tzekwan չինական տեխնոլոգիական ընկերությունը Ցինհուա համալսարանի հետ համատեղ ներկայացրել է աշխարհում առաջին կենսաչափական բանկոմատը՝ դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի կիրառմամբ, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Այժմ գումար հանելու համար օգտատիրոջ դեմքը պետք է անցնի բանկային քարտի տիրոջ գրանցված տվյալների համապատասխանության ստուգում:

 

Կենսաչափական բանկոմատն ունի ներկառուցված տեսախցիկ, որը լուսանկարում է օգտատիրոջ դիմագծերը, իսկ այնուհետ համեմատում դրանք իր տվյալների բազայում առկա լուսանկարների հետ: Այն ստեղծողները պնդում են, որ համակարգը կարող է ճանաչել մարդուն, անգամ եթե նրա դիմագծերը փոփոխությունների են ենթարկվել:

 

 

Չինաստանում դեմքերի ճանաչման գործառույթով բանկոմատ է հայտնվել