Ford-ը հետ է կանչում 1 մլն սպորտքար՝ անվտանգության բարձիկների հետ կապված խնդրի պատճառով
Ամերիկյան ավտոարտադրող Ford-ը հետ է կանչում 1 մլն հատ Mustang և GT սպորտքար՝ անվտանգության բարձիկների հետ կապված խնդիրների պատճառով, գրում է ria.ru-ն:
Նշվում է, որ Takata ճապոնական արտադրության անվտանգության բարձիկները կարող են բացվել մեծ ուժով:
Հետկանչի են ենթակա 2005-2014 թվականների Mustang և 2005-2006 թվականների GT մոդելները: Նմանատիպ խնդրի պատճառով Ford-ը 2014 թվականի դեկտեմբերին արդեն հետ է կանչել 500 հազար ավտոմեքենա:
Մայիսի սկզբին Ford-ը հայտարարել է, որ հետ է կանչում մոտ 546 հազար ավտոմեքենա ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում՝ դռների փականների հետ կապված անսարքության պատճառով:










