Հիբիսկուսի տերևներից պատրաստվող թուրմը կօգնի բուժել մաշկի քաղցկեղը
Ռոզելլան կամ հիբիսկուսը բույս է, որի ծաղիկներն օգտագործվում են կարկադե թեյը պատրաստելու համար: Հիբիսկուսի տերևները Աֆրիկայի բնակիչներն օգտագործում են սննդի մեջ` հում վիճակում, ինչպես նաև՝ ավելացնում են տարբել տեսակի սոուսներին և ապուրներին:
Ինչպես գրում է meddaily.ru-ն` Zee News-ին հղումով, Սննդային տեխնոլոգիաների ինստիտուտի մասնագետները պարզել են, որ հիբիսկուսի տերևներիի պոլիֆենոլային թուրմը սպանում է մելանոմայի (մաշկի քաղցկեղ) բջիջները:
Հետազոտողների խոսքով` թուրմը վերացնում է քաղցկեղային բջիջներն` առանց վնասելու առողջները: Գիտնականները վստահ են, որ հիբիսկուսի տերևների թուրմի օգտագործումը հիմնական բուժման գործընթացի հետ միասին օգուտ կբերի մաշկի քաղցկեղով տառապող մարդկանց: Վաղ փուլում մելանոման բուժվում է, սակայն եթե հիվանդությունը ժամանակին չնկատվի, այն արագ տարածվում է ողջ օրգանիզմով մեկ:
Մելանոմայի դեմ պայքարում կարող են օգտակար լինել նաև այլ մեթոդներ: Օրինակ` լիլամինը` սոճու հակամանրէային միացությունը, որը միաժամանակ արգելափակում է մաշկի քաղցկեղի սնուցիչ հանդիսացող խոլեստերինի փոխանցման երեք ուղի, թեև այս միացությունը վնասակար է նաև առողջ բջիջների համար:










