1.7 սմ «օրիգամի-ռոբոտը» քայլում և լողում է, ապա ինքնաոչնչանում (տեսանյութ)
Փոքրիկ ինքն իրեն ծալվող և բացվող օրիգամի-ռոբոտ. այս արտահայտությունը կարող է գիտաֆանտաստիկ ֆիլմից ինչ-որ մեքենա հիշեցնել, սակայն այն իրական է:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` «օրիգամի» ռոբոտը նախքան տարրալուծվելը կարողանում է լողալ ու քայլել: Ռոբոտը բավականին փոքր է և կարող է տեղավորվել մատի ծայրին, բացի այդ, այն կշռում է 3 գրամից էլ պակաս: Սարքավորումը կառավարվում է մագնիսական դաշտի օգնությամբ և կարող է անգամ ծանրություն տեղափոխել:
Եթե այն բավականաչափ փոքր չափսերի հասնի, նմանօրինակ ռոբոտը կարող է մի օր օգտագործվել վիրահատությունների ժամանակ` մարմնի ներսում բժշկական գործողություններ կատարելու համար:
Գիտնականների խոսքով` սա առաջին անգամն է, երբ ռոբոտը ամբողջական «կյանքի ցիկլ» է անցնում:
1.7 սմ երկարություն ունեցող ռոբոտ սարքը ստեղծել են Մյունխենի Տեխնիկական համալսարանի և համակարգչային գիտությունների ու արհեստական մտքի լաբորատորիայի մասնագետները:










