ԱՄՆ-ում գողերը հարձակվել են «ВКонтакте»-ի հիմնադրի վրա (լուսանկար)
ԱՄՆ-ում գողերը հարձակվել են ռուսական «ВКонтакте» սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի վրա: Այդ մասին Դուրովը հայտնել է Twitter-ի իր էջում, գրում է lenta.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյի փողոցներից մեկում: Գողերի խումբը փորձել է Դուրովից խլել հեռախոսը:
«Հենց նոր կռվի մեջ մտա տղաների հետ, ովքեր փորձում էին գողանալ իմ հեռախոսը: Վախենալու թաղամա՞ս է: Ո՛չ ռուսի համար»,- գրել է նա: Նա նաև տեղադրել է իր վիրավոր ձեռքի լուսանկարը:
Պավել Դուրովը հեռացել է Ռուսաստանից, երբ 2014 թվականի ապրիլին նրան հեռացրին «ВКонтакте»-ում գլխավոր տնօրենի պաշտոնից:











