Հասած բանանի օգտակար հատկությունները մեր օրգանիզմի համար

22:08 • 02.06.15

Բանան սիրում են շատերը: Այն համեղ է, սննդարար և հարուստ կալիումով: Healthylifetricks.com-ը պարզաբանում է՝  հասունության որ փուլում է ավելի օգտակար բանան օգտագործել, որպեսզի նպաստի մարսողությանն ու ընդհանուր առողջությանը:


Ճապոնիայում անցկացված հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ամբողջությամբ հասած բանանը ուռուցքային նեկրոզի գործոն կոչվող նյութէ արտադրում, որն ունակ է պայքարելու ոչ առողջ բջիջների դեմ:


Երբ բանանը հասնում է, կեղևը պատվում է սև կետերով: Որքան շատ են կետերը, այնքան հարուստ է բանանը իմունային համակարգն ամպրապնդող նյութերով:


Հասած վիճակում բանանն օգտակար է մարսողության համար, քանի որ շաքարը բանանի պարունակության մեջ հեշտ է կլանվում, քան կիսահասած բանանի պարագայում, քանի որ օսլան դեռ չի հասցրել վերածվել շաքարի:


Բանանի հակաքաղցկեղային մակարդակը կախված է  մրգի հասունության աստիճանից:

 

Հետազոտության ժամանակ պարզվել է, որ խնձորի, խաղողի, ձմերուկի, արքայախնձորի և տանձի համեմատ բանանը ամենաշատ հակաքաղցեղային բաղադրիչներն ունի: