Ավստրալական ձուկը ջրից դուրս է քայլում և ցամաքի վրա ապրում 6 օր. տեսանյութ

23:10 • 03.06.15

The Independent-ը անդրադարձել է ասես գերբնական հատկանիշներով օժտված մի ձկնատեսակի, որը կարողանում է ապրել նաև ջրից դուրս:

 

Խոսքը պերկեսի մի տարատեսակի մասին է, որը հանդիպում է Պապուա Նոր Գվիենայում: Այս ձուկը կարողանում է սեփական լողակները օգտագործել որպես «ոտքեր», ջրից դուրս «քայլել» և ցամաքում` օդով շնչելով ապրել ընդհուպ մինչև 6 օր:

 

Այժմ Ջեյմս Քուքի համալսարանի գիտնականները ահազանգում են, որ պերկեսը նաև խիստ ագրեսիվ է ու վտանգավոր շրջակա միջավայրի համար. բանն այն է, որ այս էակը թռչունների է որսում ու անգամ իրենից մեծ ձկների: Վերջիններիս դեպքում պերկեսը մուտք է գործում նրանց շնչառական օրգաններ և այդպես խեղդում նրանց:

 

Առայժմ ընդամենը մի քանի անգամ է հաջողվել այս խիստ արտասովոր ձկանը ֆիքսել, այն էլ` Ավստրալիայի տարածքում:

 

Ավստրալական ձուկը ջրից դուրս է քայլում և ցամաքի վրա ապրում 6 օր. տեսանյութ