Ներկայացվել է աշխարհի ամենաճկվող սմարթֆոնը. տեսանյութ
Ավստրալիայում ներկայացվել է բառի բուն իմաստով ամենաճկուն սմարթֆոնը` Indiegogo-ի պլատֆորմի հիման վրա ստեղծված Blu-ն:
«Ռոսսիյսկայա գազետա» - ի փոխանցմամբ` այս հեռախոսը կարելի է ճկել և իբրև բրասլեթ կրել ձեռքին, ապա ապաճկել և կատարել ավելի հեռախոսային գործառույթներ:
Նորույթը հեղինակել է Դարել Փիթան. նա սրարթափերի է Ավստրալիայից: Նշվում է, որ նոր հեռախոսը սմարթֆոնի հզորություն ունի և խելացի - ժամացույցների ճկողունակություն:
Հեռախոսը ջրակայուն և հարվածակայուն է, համալրված է Snapdragon 810 պրոցեսորով, Blu - ի օպերատիվ հիշողությունը 2 Գբ է, ներկառույցը` 128 գբ:
Հեռախոսն ունի 5,3 մատնաչափ անկյունագծով F-OLED էկրան և 13-մեգապիքսելանոց տեսախցիկ, ինչպես նաև` արագ լիցքավորման Qualcomm Quick Charge 2.0 տեխնոլագիա: Այս ամենով հանդերձ ճկուն սմարթֆոնը կշռում է 170 գրամ, իսկ հաստությունը 4,5 մմ է:
Նոր սմարթֆոնը զանգվածային արտադրանքի վերածելու համար ստարտափին կպահանջվի 1 մլն ԱՄՆ դոլար գումար հավաքել:










