Չափազանց մեծ ծնողական հոգատարությունը վնասում է երեխաներին. գիտնականներ

23:53 • 03.06.15

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ ծնողական չափազանց մեծ սերն ու հոգատարությունը կարող է վնասել երեխային: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` այս մասին հոդվածը հրապարակվել է Emerging Adulthood ամսագրում:


Չափազանց մեծ հոգածության հետևանքը կարող է լինել ցածր ինքնագնահատականը կամ որոշակի ռիսկային վարքագծի ձևավորում, օրինակ`  հակվածությունը ալկոհոլի հանդեպ:


«Մենք մտածում էինq, որ որևէ դրական բան կա չափազանց մեծ ծնողական հոգածության մեջ, սակայն մենք նման բան չգտանք», - մեկնաբանել է հետազոտության առաջտար մասնագետ Լարի Նելսոնը:


Մասնագետները վերլուծել են 438 ուսանողի  տվյալները` 4 տարբեր համալսարաններից` համեմատելով նրանց ինքնագնահատականը, ակադեմիական հաջողությունները, ռիսկային վարքագծի նկատմամբ հակվածությունը, ծնողական վերահսկողության մակարդակը և երեխաների հետ ծնողների անցկացրած ժամանակը:


Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հատկապես վտանգավոր է հասունացման շրջանում չափազանց մեծ հոգածությունը:


Երիտասարդներն, ըստ գիտնականների, ինքնուրույնության կարիք ունեն:
 

Չափազանց մեծ ծնողական հոգատարությունը վնասում է երեխաներին. գիտնականներ