Շիմպանզեներն օժտված են ուտելիք պատրաստելու համար բավարար ինտելեկտով. ամերիկացի հետազոտողների փորձը (տեսանյութ)

13:55 • 03.06.15

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ շիմպանզեներն օժտված են ուտելիք պատրաստելու համար բավարար ինտելեկտով, գրում է The New York Times-ը։

 

Ինչպես պնդում են Հարվարդի համալսարանի ուսումնասիրողները՝ փորձերի ժամանակ շիմպանզեները նախընտրել են հում բանջարեղենի փոխարեն ուտել կրակի վրա եփված տարբերակը։

 

Միևնույն ժամանակ, նրանք համբերատար սպասել են մինչ սնունդը պատրաստվի։ Սովորաբար վայրի բնության մեջ կենդանիներն անմիջապես ուտում են այն ամենը, ինչ նույն պահին գտնում են։

 

Իրականացվել է հետևյալ փորձը. կապիկին առաջարկվել է հում կարտոֆիլ, ապա այն տեղավորել են ափսեի մեջ, մի քանի վայրկյան թափահարել, և ափսեի տակից տվել եփված կարտոֆիլի կտոր։ Արդյունքում շիմպանզեն հասկացել է, որ պետք է սպասել մինչև կարտոֆիլի կտորը եփվի։ Նույնիսկ շիմպանզեն ինքն է հում կտորը դրել ափսեի մեջ՝ հասկացնելով, որ «եփեն»։

 

Շիմպանզեներն օժտված են ուտելիք պատրաստելու համար բավարար ինտելեկտով. ամերիկացի հետազոտողների փորձը (տեսանյութ)