Samsung Galaxy S6 Plus կարող է ներկայացվել առաջիկա շաբաթներին

00:29 • 03.06.15

Samsung Galaxy S6 Plus սմարթֆոնը, որը պետք է դառնար iPhone 6 Plus-ի անմիջական մրցակիցը, կարող է ներկայացվել առաջիկա շաբաթներին: Այն կլինի Galaxy S6 Edge  առաջատար սմարթֆոնի ավելի մեծ ու թարմացված տարբերակը: Այս մասին տեղեկացնում է Газета.Ru-ն` sammobile.com պորտալին հղումով, որը հայտնի է ճիշտ կանխատեսումներով` կապված հարավկորեական ընկերության արտադրանքների հետ:


Ընկերության պատերի ներսում Project Zero 2 անվանումով հայտնի սմարթֆոնը պետք է դառնար Galaxy Note Edge-ի հաջորդ ներկայացուցիչը` Galaxy Note 5 անվանումով և կներկայացվեր IFA 2015-ին` այս տարվա սեպտեմբերին: Սակայն արդյունքում որոշեց, որ  նորագույն սարքավորումն ստանալու է Galaxy S6 Plus անվանումը, իսկ ներկայացման ժամկետը  բավականաչափ առաջ է եկել:


Նորագույն սմարթֆոնը պետք է զինվի 5.4 կամ 5.5 դյույմ անկյունագծով, երկու կողմից կորացող Super AMOLED էկրանով, 32 գեգաբայթ ներքին հիշողությամբ, վեցամիջուկ Snapdragon 808 պրոցեսորով, 5 մեգապիքսել դիմային տեսախցիկով և 16 մեգապիքսել հետին տեսախցիկով:


Project Zen ծրագրային անվանումով հայտնի ևս մեկ սմարթֆոն կներկայացվի  IFA 2015-ին` Galaxy Note 5 անվանումով, որը կստանա Super AMOLED էկրան`  2K կամ 4K կետայնությամբ և ութամիջուկ Exynos 7422 պրոցեսորով:

 

Samsung Galaxy S6 Plus կարող է ներկայացվել առաջիկա շաբաթներին