YouTube-ն արգելափակել է Կադիրովի մասին «Ընտանիք» ֆիլմը
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի մասին «Ընտանիք» ֆիլմը ժամանակավորապես արգելափակվել է YouTube-ում, գրում է Газета-ն։
Ֆիլմը, որը տեղադրել է կայքում «Բաց Ռուսաստան» ընկերությունը, թողարկվելու պահից ի վեր ունեցել է մոտ 900.000 դիտում։ Ֆիլմն արգելափակվել է Սինբուլաթով Իլյասի պահանջով, ով «Т&К Продакшн» ընկերության սեփականատերն է։
Նրա կարծիքով՝ ֆիլմը խախտում է հեղինակային իրավունքի մասին օրենքը, սակայն նա չի պարզաբանել՝ ֆիլմի որ հատվածի մասին է խոսքը։










