Samsung-ը հետաձգում է Samsung Pay վճարային ծառայության թողարկումը

15:26 • 03.06.15

Հարավկորեական Samsung ընկերությունը հետաձգում է իր Samsung Pay վճարային ծառայության թողարկումը: Այն պետք է դառնար Apple Pay-ի և Android Pay-ի մրցակիցը: Այդ մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Ռի Ին Չենը, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Samsung Pay-ի թողարկումը կկայանա 2015 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում և Հարավային Կորեայում` հաջորդ սմարթֆոնի ներկայացումից հետո:

 

Նախկինում ծառայության թողարկումը նախատեսված էր այս տարվա հուլիսին: Հետագայում ընկերությունը նախատեսում է Samsung Pay-ը թողարկել Եվրոպայում, Չինաստանում, Ավստրալիայում և Հարավային Ամերիկայում:

 

Samsung Pay ծառայության մասին ընկերությունը հայտարարել է այս տարվա մարտին: Այն թույլ է տալիս վճարել սմարթֆոնով NFC մոդուլի միջոցով: Samsung-ի գործընկերներ են դարձել այնպիսի խոշոր վճարային համակարգեր, ինչպիսին են MasterCard-ը և Visa-ն:

Samsung-ը հետաձգում է Samsung Pay վճարային ծառայության թողարկումը